Ուռուցքաբանություն
Ուղիղ աղու քաղցկեղ. oncology.am

Կոլոռեկտալ կամ ուղիղ աղու քաղցկեղ. այս տերմիններով կոչում են հաստ աղում չարորակ նորագոյացությունները: Ինչպես ցանկացած այլ չարորակ ուռուցք, այն բնութագրվում է էպիթելի ախտաբանական աճով` մասնակի կամ ամբողջ օրգանիզմով տարածվելու, մետաստազներ տալու ունակությամբ:
Բարեբախտաբար ուղիղ աղու քաղցկեղը վիրահատելի է (դեպքերի մեծամասնությունում), որի դեմ իրականացվող ճառագայթային բուժումն արդյունավետ է, ինչն ապաքինման երաշխիք է:
Կոլոռեկտալ քաղցկեղ, շրջանները
«0». ուռուցքը քիչ նկատելի է, տեղակայված է էպիթելի ներսում,
«1». նորագոյացությունը չի գերազանցում աղու 30%-ը և սահմանափակվում է լորձաթաղանթով,
«2». բաժանվում է 2 տեսակի. Ա. չափերի մեծացմամբ` մինչև 5 սմ, սակայն առանց մետաստազների Բ. առանց ուռուցքի օջախի աճի, սակայն ավշային հանգույցների ախտահարմամբ,
«3». նորագոյացությունը գրավում է աղու շրջագծի ½-ը և ավելին: Կարող է տալ ինչպես եզակի, այնպես էլ բազմաթիվ մետաստազներ: Ախտաբանական գործընթացի մեջ արդեն ներառված են պատերը և շրջակա բջջանքը,
«4». ուռուցքի չափերը կարող են լինել տարբեր, մետաստազները հասնում են հեռակա օրգաններ: Զարգացման մյուս տարբերակում նորագոյացությունը քայքայվում է ուղիղ աղու հետ միասին՝ ներաճելով կոնքային շրջանի բոլոր հյուսվածքներ և շարունակվում է տարածվել ամբողջ օրգանիզմով:
Ուղիղ աղու քաղցկեղ. բուժումը և արդյունքները
Լավագույն արդյունքներ տալիս է համալիր բուժումը: Դրա մեջ մտնում է ճառագայթային և քիմիաբուժությունը, վիրահատական միջամտությունը, դեղորայքային բուժումը և սննդակարգին խիստ հետևելը: Բուժման եղանակների ընտրությունը պայմանավորված է նախևառաջ հիվանդության շրջանով, աղու լորձաթաղանթի վիճակով, հիվանդի ընդհանուր առողջական վիճակով և տարիքով, չարորակ ուռուցքի տեղակայմամբ ու մետաստազների առկայությամբ: Արդյունավետ բուժման կանխատեսումը բավականին բարձր է: 1-2-րդ շրջաններում հիվանդների ապրելիությունը կազմում է 85%, որը նման բարդ հիվանդության համար գերազանց արդյունք է:
Ուղիղ աղու քաղցկեղ, ժամանակակից խնայող վիրահատական բուժում
Արդյունավետ բուժման գրավականն ամենավաղ շրջանում ուռուցքի հայտնաբերումն է, նորագոյացության և ախտահարված շրջանների հեռացումը:
Ուղիղ աղու քաղցկեղից ազատվելու առավել խնայող եղանակ է տրանսանալ էնդոմիկրովիրաբուժությունը: Այս եղանակը խոռոչային վիրահատություն չի պահանջում և պատկանում է կետային ազդեցության արդյունավետ եղանակների թվին: Վիրահատությունն իրականացվում է հատուկ սարքով, որն ուղիղ աղի մտցվում է հետանցքով:
Տրանսանալ էնդոսկոպիկ միկրովիրաբուժության առավելություններն են.
- տեսախցիկի հսկողությամբ ուռուցքի հայտնաբերում և հեռացում,
- ցանկացած խորության վրա նորագոյացության հատման հնարավորություն,
- վիրահատությունը կարելի է իրականացնել աղու բոլոր հատվածներում,
- անհրաժեշտության դեպքում նորագոյացությունը հեռացվում է հարակից բոլոր հյուսվածքների հետ մեկ բլոկով, որը խոչընդոտում է քաղցկեղային բջիջների տարածմանն օրգանիզմում,
- արյունահոսությունը դադարեցվում է ժամանակակից եղանակներով (կարում, կոագուլյացիա և այլն),
- արտազատական համակարգի բնական գործունեության պահպանում, մշտական ստոմայի կամ կոլոստոմայի անհրաժեշտության բացակայություն:

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...


Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...


Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...


Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...


Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...


Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...


Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...


Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...



Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...


Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն